|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրավապահ մարմինները ռուս հայտնի երգիչ Վիտասից հանել են որոշ մեղադրանքներ. հայտնում է РИА Новости-ն: Երգիչն այլևս չի մեղադրվում հեծանվորդ Օլգա Խոլոդովայի կյանքին սպառնալիք առաջացնելու մեջ:
Միևնույն ժամանակ, Վիտասի փաստաբանը հայտնել է, որ նրա պաշտպանյալին ոստիկանների վրա հարձակվելու վերջնական մեղադրանք է առաջադրվել: Այդ հոդվածով Վիտասին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք, որ Վիտասի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2013-ի մայիսի 10-ին: Նա Մոսկվայի հյուսիսարևելյան հատվածում իր Infiniti-ով վրաերթի է ենթարկել մի հեծանվորդ աղջկա: Երբ ոստիկանները դեպքի վայր են ժամանել, Վիտասը սկսել է նրանց անպատվել, իսկ նրանցից մեկին անգամ հարվածել է ոտքով: