|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում` Աթաթուրքի անվան օդանավակայանում, ապօրինի տեսագրություն արած պոլսահայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանին, «երթևեկությունը վտանգելու» մեղադրանքով, սպառնում է 1-6 տարվա ազատազրկում. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տագնապ էր առաջացել, երբ պոլսահայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանը հեռակառավարման վահանակով սարքով տեսագրություն էր արել Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքում: 12 րոպեանոց տեսագրությունը Youtube-ում տեղադրելուց և այդ կապակցությամբ մեծ աղմուկ բարձրանալուց հետո նա տեսագրությունը հեռացրել էր, սակայն նրա դեմ քրեական գործ էր հարուցվել: