|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը պահանջել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովան հետաքննվի Ռուսաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ «Скажи Гордеевой» նախագծին տված հարցազրույցում արած հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Եթե քրեական մեղադրանք առաջադրվի, երգչուհուն սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում:
Մեղադրանքները համապատասխանում են Ռուսաստանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներին՝ ահաբեկչության արդարացում, Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկում և գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում: