|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին անդրադարձել է Թուրքիայի վարչապետի՝ Ուկրաինա այցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե Ղրիմը Ուկրաինայի անբաժան մասն է. հայտնում է Русская служба новостей-ը:
«Թուրքիայի վարչապետն Ուկրաինա էր այցելել ու հայտարարել Ղրիմի միացումը Ռուսաստանին չճանաչելու մասին: Նա անգրագետ մարդ է, չգիտի, որ Ղրիմը մենք ստացել ենք Թուրքիային ջախջախելու արդյունքում, երբ կնքվել է Քյուչուք-Քայնարջիի հաշտության պայմանագիրը: Ուկրաինան դրա հետ ոչ մի կապ չունի: Թուրքիայի անգրագիտությունը միշտ մատնում է նրանց»,- ասել է նա: