|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ Վիկտոր Յանուկովիչը չի հրաժարվում իշխանությունից, քանի որ վախենում է, որ իրեն կբանտարկեն. հայտնում է korrespondent.net: Այդ մասին նա ասել է Պետդումայում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ ընթացող քննարկումների ժամանակ:
«Յանուկովիչը չի հանձնի իշխանությունը, հակառակ դեպքում` նրան կբանտարկեն, ինչպես ինքը բանտարկեց Տիմոշենկոյին: Մեզ հետ չի գնա, քանի որ նրան ձեռնտու է Արևմուտքի օգնությունը, սակայն Արևմուտքի հետ նույնպես չի գնա, քանի այն նրան նույնպես կբանտարկի: Այդ վարակը դեռ երկար է մնալու»,- ասել է նա: