|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակը հնարավոր կլինի շտկել միայն երկիրը «քաղաքակիրթ սկզբունքով» բաժանելու դեպքում. հայտնում է РИА Новости-ն:
«Դա Ստալինի սխալն է. 1945-ին ձեռք բերված 5 արևմտյան շրջանները՝ Իվանո-Ֆրանկովսկ, Տերնոպոլ, Լուցկ, Ռովնո, Լվով, հարկավոր էր ներառել Ուկրաինայի կազմում՝ Լվով մայրաքաղաքով: Իսկ մնացածը՝ Դոնբաս, Օդեսա, Ղրիմ, պետք է մտնեին Ռուսաստանի կազմի մեջ»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ կաթոլիկները պետք է լինեն արևմուտքում, ուղղափառները՝ արևելքում, այլ կերպ հնարավոր չէ: