Միասին կարող ենք
կարևոր
1003 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-18 22:55
Հասարակություն

13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը

13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից սկսվել է Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բավականին դժվար ու վտանգավոր աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ 7-ամյա և 13-ամյա քույրերը ընկել են Փամբակ գետը, հունիսի 17-ին ջրասուզակը գտել էր 7-ամյա աղջնակի մարմինը, 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։