|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: Այդ իսկ պատճառով՝ լավագույն տարբերակը Ղարաբաղը նույնպես ՌԴ կազմում ընդգրկելն է: Այդ մասին Русская Служба Новостей-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ պատասխանելով ռադիոուկնդրի հարցին՝ հնարավո՞ր է, որ Օսիան, Աբխազիան և ԼՂՀ-ն Ղրիմի հետքերով ցանկանան միանալ ՌԴ-ին:
«Հյուսիսային և Հարավային Օսիան այլ պատմություն են. նրանք մեկ ազգ են և կարող են միավորնել ու ավտոմատ կերպով մտնել ՌԴ կազմ: Իսկ ԼՂՀ-ի հարցում չի հաջողվի պայմանավորվել: Լավագույն տարբերակը այն նույնպես ՌԴ կազմում ընդգրկելն է: Այդ ժամանակ հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել այդ մտքի հետ: Նույնը վերաբերում է ԽՍՀՄ այլ պետություններին, որոնք ցանկանում են հանրաքվեի միջոցով ՌԴ կազմ մտնել»,- ասել է նա: