|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կոնսերվատորիայի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ուզում եմ տեղեկացնել, որ առաջարկվել էր բուհերին մինչև այս տարվա փետրվարի 15-ը տալ իրենց առաջարկները:Հիմա ձևավորել ենք աշխատանքային խմբեր ամեն ուղղություններով, մանրամասն քննարկելու ենք բոլոր կողմ և դեմ տեսակետները, հիմնավորումները և փաստարկները։ Նաև՝ արվեստների ուղղությամբ երեկ կայացել է առաջին քննարկումը, կոնսերվատորիայի ներկայացուցիչները ևս ներգրավված են այնտեղ։ Սա շատ բարդ ու բազմաշերտ գործընթաց է, պարզ է, որ շատ բան պետք է հաշվի առնվի, իհարկե, սիրով բոլոր եղած կարիքները կլսենք։ Կարծում եմ՝ միասին շատ խոսելու կարիք ունենք․ մենք՝ իրենց ավելի լավ հասկանալու, իրենք՝ ծրագիրը ավելի լավ պատկերացնելու առումով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։