|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ոչ մի երկնաքար էլ այսօր չի պայթել Չելյաբինսկի մոտակայքում: Նրա կարծիքով` ամերիմացիներն են ինչ-որ զենք փորձարկել. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Դրանք երկնաքարեր չեն, ամերիկացիները նոր զենք են փորձարկել: Քերին ցանկանում էր երկուշաբթի օրն այդ մասին զգուշացնել, փնտրում էր Լավրովին: Լավրովը այցի էր: Ցանկանում էր զգուշացնել, որ նման սադրանք կլինի, եւ այն կարող է վերաբերել նաեւ Ռուսաստանին»,- այսօր լրագրողներին հայտարարել է Ժիրինովսկին:
Ըստ նրա` տիեզերքն իր օրենքներն ունի: «Այնտեղ երբեք ոչինչ չի ընկնում: Ընկնում է` մարդիկ են անում: Մարդիկ պատերազմ հրահրողներ են, սադրիչներ»,- կարծիք է հայտնել Ժիրինովսկին: