|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայում շարունակվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի 9-րդ մեծ ասուլիսը:
Լրագրողներից մեկն անսպասելի հարցով հանդես եկավ: Նա հետաքրքրվեց՝ ո՞վ է Պուտինից հետո «համար 2» քաղաքական գործիչը, և ո՞ւմ է Պուտինն իր հնարավոր իրավահաջորդը համարում: Պուտինն անմիջապես կատակեց՝ ասելով. «Դուք ինձ դժվար իրավիճակի մեջ եք դնում: Մենք շատ արժանի քաղաքական գործիչներ ունենք: Զյուգանով... Այո', պետք չէ ծիծաղել, մարդկանց որոշակի զանգված աջակցում է կոմունիստներին: Ժիրինովսկի... Այո, նա էպոտաժային և տաղանդավոր գործիչ է եւ բավականին առողջ գաղափարներ ունի, որոնք ես հավանում եմ: Չմոռանանք նաև Մեդվեդևին, ով գլխավորում է ՌԴ առաջատար կուսակցություններից մեկը, նա նույնպես պետական կառավարման մեծ փորձ ունի»:
Կրկին հնչած հարցին՝ կոնկրետ ո՞վ կարող է փոխարինել իրեն, Պուտինը պատասխանեց, որ այլեւս ասելիք չունի: