|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 16-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 14-ամյա պատանի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է հուլիսի 15-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առեւտրի կենտրոնի («Երեւան մոլ») ստորգետնյա ավտոկայանատեղիում՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: