կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-23 11:31
Քաղաքական

Էն ա՝ մեր Մուշեղին էլ են ծեծել. Մանվել Գրիգորյան

Էն ա՝ մեր Մուշեղին էլ են ծեծել. Մանվել Գրիգորյան

Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ-ում փորձել է հետաքրքրվել ՀՀԿ-ական գեներալներ Սեյրան Սարոյանից ու Մանվել Գրիգորյանից, թե ինչպես են մեկնաբանում լուսադեմին Բաղրամյան պողոտայում կատարված բռնի գործողությունները:

Սեյրան Սարոյանը ասաց. «Դուք ասեք, դուք պիտի ասեք, ի՞նչ ա եղել»:

Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Էն ա` մեր Մուշեղին էլ են ծեծել»: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ասած Մուշեղը ԵԿՄ օպերատորն է:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն էլ, նիստերի դահլիճ մտնելով, չցանկացավ պատասխանել` ասելով. «Մենք դեռ աշխատում ենք»: