Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ո՞ւր է տանում այդ «երթուղին» հայերին եւ ադրբեջանցիներին, եւ ինչո՞վ է ձեռնտու ամերիկացիներին` Պոլիշինելի գաղտնիք։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն ձեռք բերել Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի նկատմամբ եւ դրա զարգացման բացառիկ իրավունքներ, հաղորդում Է Reuters գործակալությունը` վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Տարածաշրջանն արդեն փաստացի անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 2023 թ-ին, սակայն Բաքվի եւ Երեւանի վարչակարգերի մոտ մնացել են տրանսպորտային ուղիների ապաշրջափակման չլուծված հարցեր։ Այսպես, Ադրբեջանը շահագրգռված է ցամաքային ուղիղ հաղորդակցութամբ, որը նրա հարավ-արեւմուտքը կկապի Թուրքիայի հետ սահմանակց Նախիջեւանի էքսկլավին։ Ենթադրվում է՝ միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով`Սյունիքի մարզի Մեղրի քաղաքով։ Հենց այդ «զարկերակն» են ուզում վերահսկել ամերիկացիները։ Հայտարարգրված է՝ միջանցքը կշահագործվի հայկական օրենսդրությանը համապատասխան, նըդ որում` ԱՄՆ-ն կարող է տարածքը հանձնել կոնսորցիումին` ենթակառուցվածքի կառուցման եւ կառավարման համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախնական խաղաղության պայմանագրի կնքումն ամրագրում է հայկական տարածքի ռազմավարական հատվածի` այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի փոխանցումը ամերիկյան ընկերություններին։ Այսպիսով, Ղարաբաղի վերջնական կորստից հետո հայ ժողովրդի նվաստացումը շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանի վարչակարգն արդեն իսկ թույլ է տվել Բաքվի տակ հերթական նահանջի հնարավորությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների «փոխանակման» տեսքով` հայտարարելով, ըստ էության, հետեւյալը. կան տարածքներ, որոնք այդ տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։
Արդյոք մեկնաբանության կարիք կա՞ պատասխանելու այն հարցինմ թե ով է շահել Թրամփի կողմից կազմակերպված գործարքից: Արեւմտյան քարոզչությունն արդեն հաղթանակած է։ Անգլո-սաքսոնները եւ նրանց ծովային կայսրությունները մի քանի դար (ներառյալ արդյունաբերական հեղաոխոթյունից շատ առաջ) ամրապնդեցին իրենց դիրքը համաշխարհային շուկայում նեղուցնեի վերահսկողության միջոցով, քանի որ աշխարհագրական մեծ հայտնագործություններից ի վեր հմաշխարհային առեւտուրը պահվում էր ծովային ուղիների վրա: Սակայն այժմ համապատասխան տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս ստեղծել ծովային նման ցամաքային տրանսպորտային ցանցեր։
Դրա համար էլ արեւմտյան նեոգաղութարարները սկսում են իրենց ռազմաբազաները փաստացի տեղադրել Զանգեզուրի տիպի ցամաքային «նեղուցների» վրա, այսինքն` այն վայրերում, որտեղ անցնում են կամ կանցնեն մոլորակի հիմնական առեւտրային երթուղիները։ Իսկ մյուս ճանապարհները կձգտեն փակել ռազմական շրջափակմամբ եւ նրանց խամաճիկների (ինչպես Կիեւում նստածները) օգնությամբ արհեստականորեն սանձազերծված արյունալի հակամարտություններով։
Բրիտանական The Economist-ն արդեն ուրախությամբ արձանագրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամերիկացիների կողմից աջակցվող գորարքը կարող է թուլացնել Ռուսաստանը», քանի որ «Հարավային Կովկասը պատերազմող մրցակիցների եւ փակ սահմանների խճանկար է։ Դիտակետերն ու բունկերները կետադրում են նրա սահմանները»։ Բրիտանացիների տեսանկյունից չափազանց կարեւոր է, որ Հայաստանը համաձայնել է բացել ամերիկացիների կողմից կառավարվող տրանսպորտային երթուղին իր տարածքով, որը միացնում է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջեւանին։ Գործարքը պետք է նվազեցնի Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի ազդեցությունը։
Սա պաշտոնական խաղաղության պայմանագիր չէ։ Սակայն Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրն, իբր, ճանապարհ է հարթում դեպի ավելի կարեւոր նպատակ` աշխարհի ամենաբարդ լուծելի հակմարտություններից մեկի դադարեցում եւ տարածաշրջնային լիցքաթափում, այդ թվում` Հայաստանի հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ։ Ռուսաստանը, որը մշտապես աջակցում էր Հայաստանին, նահանջել է, ըստ The Economist-ի, մասամբ պատժելու Նիկոլ Փաշինյանին, որը 2018 թ-ին իշխանության եկավ «նարնջագույն» հեղափոխության արդյունքում, որը պաշտոնից հեռացրեց Կրեմլի կողմից աջակցվող կառավարիչներին: սիկ Ամերիկան անմիջապես Հայաստանին ու Ադրբեջանին «քաղցրաբլիթներ»առաջարկեց։ Հատկանշական է՝ Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերության` SOCAR-ի ղեկավարն Ալիեւի հետ այցելել է Վաշինգտոն` ExxonMobil-ի հետ համաձայնագիր ստորագրելու համար: Թրամփը նաեւ վերացրել է 1992ին սահմանված պատժամիջոցները, որոնք արգելում էին Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը՝ հայտարարելով Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերության» մասին, որը ոչ միայն ՆԱՏՕ-ի Թուրքիայի, այլեւ Իսրայելի հավատարիմ դաշնակիցն է: Հայաստանը, որը չունի Ադրբեջանի բնական ռեսուրսները, կարող է ավելի քիչ առաջարկել ԱՄՆ-ի մերկանտիլ նախագահին, սակայն որոշակի աջակցություն կստանա արհեստական ինտելեկտի եւ կիսահաղորդիչների ոլորտում:
Սակայն, The Economist-ի փորձագետները նշում են՝ Թրամփի պաթոսի ֆոնին կողմերը դեռ շատ բան ունեն անելու։ Վաշինգտոնում դրանք խաղաղության պաշտոնական պայմանագրի վրա միայն սկզբնատառեր են դրել, բայց չեն ստորագրել։ Վերջնական կարգավորման կարելի է սպասել միայն այն բանից հետո, երբ Երեւանը սահմանադրական մակարդակով կհրաժարվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից։ Իսկ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջը` փոխել Սահմանադրությունը, դեռեւս մնում է չբավարարված։ Մարտին Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն, որում չի հիշատակվելու Ղարաբաղի հետ միավորումը, նախատեսվում է անցկացնել միայն 2027 թ-ին: TRIPP-ի գումարած օգուտը, նույնիսկ եթե դա ինչ-որ կերպ դրսեւորվի, կկենտրոնանա Նախիջեւանում եւ Սյունիքում, որը քիչ բնակեցված է հայկական տարածաշրջանում, որով այն կանցնի։ Բացի այդ, ստորագրված համաձայնագիրը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից Զանգեզուրի միջանցքի վարձակալում փաստացի հենց Իրանի հետ սահմանին։ Թրամփի խոսքով` այն կարող է երկարաձգվել 99 տարով։ Նման որոշումը սպառնում է ոչ միայն խանգարել «Հյուսիս-Հարավ» նախագծի զարգցմանը, որին մասնակցում է Ռուսաստանը, այլեւ հանգեցնել Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունների կտրուկ սրմանը: Առավել եւս, որ Իրանն արդեն կանխատեսելի է համարել «Թրամփի երթուղու» ստեղծումը որպես սպառնալիք եւ հայտարարել, որ ամեն ինչ կանի այն քանդելու համար: Իրանը կարգելափակի Կովկասում ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջանցքը` Ռուսաստանի աջակցությամբ կամ առանց դրա, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական, նախկինում երկրի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Վելայաթին: Նա նաեւ Զանգեզուրի միջանցքն ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու Թրամփի ծրագիրն անվանել է «Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Հարավային Կովկասի անվտանգության սպառնալիք»՝ ԱՄՆ նախագահի գաղափարը համեմատելով Պանամայի ջրանցքի վարձակալության հետ եւ բառացիորեն հայտարարել, որ երթուղին գերեզման կդառնա «Թրամփի վարձկանների» համար:
Կկնքվի՞ արդյոք լիարժեք խաղաղության պայմանագիր։ Հայաստանի զգուշության պատճառներից մեկը ըստ փորձագետների՝ Նիկոլ Փաշինյան այժմ չափազանց ոչ ժողովրդական հանգամանքն է. նրան վստահում է երկրի քաղաքացիների միայն 13%-ը։ Հայրենասերները, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, Նրան մեղադրում են Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու մեջ: Հանրաքվեի անցկացումը, նույնիսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա 2027 թ-ին կամ ավելի վաղ, իսկ դա պահանջում է Ադրբեջանը, կառաջացնի հայ հասարակության կոշտ պառակտում։
Ադրբեջանը, ըստ բրիտանացի վերլուծաբանների, նույնպես կարող է խաթարել խաղաղ գործընթացը: Ալիեւի ռեժիմն ավելի վաղ սպառնացել էր ուժով գրավել տրանսպորտային միջանցքը եւ Հայաստանը բացահայտ անվանել «Արեւմտյան Ադրբեջան»: Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնից Լոուրենս Բրոերսը գրում է, որ նման խոսակցությունները «կրիպտոնիտ» կդառնան աշխարհի համար, եթե դրանք շարունակվեն: Մինչդեռ Ադրբեջանի ռազմական գերակայությունը միայն բարդացնում է Հայաստանի կողմից նրա նկատմամբ վստահությունը։
Մեկ այլ ռիսկ, սըտ Լ. Բրոերսի, այն է, որ ԱՄՆ-ն եւ Թրամփը կարող են պարզապես կորցնել հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հարավային Կովկասում խաղաղություն հաճախ հաստատում են արտաքին ուժերը.»դա Ռուսաստանն ու Թուրքիան էին 2020 թ-ին, դա Մինսկի խումբն էր 1990-ականներին, դա բոլշեւիկներն էին 1920-ականներին»: Թրամփն այսօր ԱՄՆ-ին ներկայացնում է որպես ծայրահեղ բարդ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում վերջին «խաղաղ միջնորդ»: Սակայն բրիտանացին ընդգծված նկատում է, թե արդյոք դա երկար կտեւի, կախված է ոչ միայն Թրամփից։
Ռուսաստանը, որին արդեն ձանձրացրել են տարածաշրջանում կեղծ դաշնակիցների խարդավանքները եւ նրանց` արդեն ավելի քան մեկ դար ձգվող հաշտեցման փորձերի իմիտացիան, առայժմ պարզապես լվանում է ձեռքերը եւ Թրամփին հնարավորություն է տալիս ինքնուրույն լիարժեք զգալ «փոխադարձ սիրո հայ-ադրբեջանական մակընթացությունների» բնիկների կոլորիտը։ Ուստի ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է՝ Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի եւ հույս է հայտնել, որ դա կօգնի խաղաղության օրակարգի առաջմղմանը: Միաժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հիշեցրել է․»հայ-ադրբեջնական կարգավորման ներկա փուլը մեկնարկել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ եւ Կենտրոնական դերակատարմամբ, սակայն մինչեւ վերջերս Բաքուն եւ Երեւանը նախընտրում էին երկխոսել ուղղակիորեն` առանց արտաքին օգնության»: Նա նաեւ հավելել է՝ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները, որոնցից կողմերից ոչ մեկը դուրս չի եկել, շարունակում են մնալ արդիական:Զախարովան ընդգծել է՝ Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը «տարածաշրջանի երկրների կողմից իրենց անմիջական հարեւանների` Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ մշակված լուծումների որոնումն ու հետագա իրականացումն է»: Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային խաղացողների միացմանը, ապա այն պետք է աշխատի խաղաղ օրակարգի ամրապնդման համար, այլ ոչ թե տարածաշրջանում նոր, էլ ավելի լայնածավալ արյունահեղության։ Բայց հենց դրան է ակնհայտորեն տանում հայերին, ադրբեջանցիներին ու իրանցիներին «Թրամփի երթուղին»։
Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի