կարևոր
418 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-18 16:49
Հասարակություն

Դուք Հայ Առաքելական Եկեղեցու հետևո՞րդ եք, մկրտվա՞ծ եք. դատավորը չպատասխանեց փաստաբան Երեմ Սարգսյանի հարցին

Միքայել Սրբազանի գործով դատավորը հրաժարվում է ասել՝ Հայ առաքելական եկեղեցու հետևոդ է, թե ոչ․ պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացնում։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում  իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։  

Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով «մասկի շոու» բեմադրել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։