|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արդեն հայտնել ենք, որ օգոստոսի 30-ին` ժամը 21.23-ին, ահազանգ է ստացվել, որ հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով Երևանի Հալաբյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից: Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է ոստիկանների կողմից:
Պարզվել է, որ Հ. Հ.-ը գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, նա հոսպիտալացվել է «Ավան» հոգեբուժական կլինիկա:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած աղջիկը հարել է «Կյանքի խոսք» աղանդին: Իրավապահները հիշյալ տանից հայտնաբերել են «Կյանքի խոսք» աղանդի դպրոց ընդունվելու վերաբերյալ հարցաթերթիկ: