|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արմավիրում ինքնասպանության փորձ կատարած 13-ամյա պատանու վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։ Նա տեղեկացրեց, որ երեխան միացված է արհեստական շնչառության սարքին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ արտակարգ դեպք էր գրանցվել Արմավիրում։ 13-ամյա դեռահասն իրենց այգում հակի թելով կախվելու միջոցով փորձել էր ինքնասպանություն գործել, բարեբախտաբար, նրան ժամանակին հայտնաբերել էր եղբայրը։ Անչափահասին անմիջապես տեղափոխել էին «Արմավիր» ԲԿ, որտեղից էլ` Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: