|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Ֆրունզե փողոցի տներից մեկի տանիքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ:
Փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1985 թ. ծնված Ն. Վ.-ի ինքնասպանության փորձը. վերջինիս պատգարակով իջեցրել են տանիքից և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն: