|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտյան կառավարության անվտանգության ծառայության` ինքնասպանության փորձ կատարած աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է. Yerkir.am-ին հայտնեցին ինքնասպանության փորձ կատարածի հարազատները: Նրանք նշեցին, որ վիրահատությունն ավարտվել է, և Լյուդվիգ Հովհաննիսյանին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հիշեցնենք, որ Լյուդվիգ Հովհաննիսյանին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում եւս նշեց, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, բայց Լյուդվիգ Հովհաննիսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: