կարևոր
790 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-19 11:48
Աշխարհ

«Թրամփի միջանցքը», կամ ինչու է Արեւելքը նուրբ գործ

«Թրամփի միջանցքը», կամ ինչու է Արեւելքը նուրբ գործ
Արեւելքը նուրբ գործ է, քանի որ, առաջին հերթին, այն անմիջապես պատռվում է, եթե փորձեք ապավինել նրան՝ ընդհանուր խնդիրները լուծելու համար: Ցանկացած. Նույնիսկ նրանք, որոնց լուծումն ակնհայտորեն շահավետ է։ Վերցրեք, օրինակ, Հայաստանը՝ Օսմանյան ցեղասպանության տակից ռուսական սվիններով դուրս եկած կամ ռուս-պարսկական պատերազմների ավարտից հետո Ռուսաստանի կողմից նվաճված եւ մինչեւ 1918 թ-ը պետականություն չիմացած ԱդրբեջանըՌուսաստանի տիրապետության ներքո նրանք դարձան այն, ինչ կան այսօր:  «Բայց տեսեք՝ ինչպես են ակնածանքով ու քնքշորեն կառչել Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակին ադրբեջանի նախագահ ալիեւն ու Հայաստանի վարչապետը, որոնք անցած ուրբաթ Թրամփի հսկողության ներքո ստորագրել են համաձայնագիր, որը «խաղաղւոթյուն եւ նոր տնտեսական հնարավորություններ կբերի տարածաշրջան»,-գրում է Al Jazeera-ն: ԱՄՆ նախագահն արարողության ժամանակ վստահաբար հայտարարել է. «Ես ուզում եմ շնորհավորել այս երկու մեծ մարդկանց՝ վարչապետ ն-ին եւ նախագահ ալիեւին՝ այս կարեւոր համատեղ հռչակագիրը ստորագրելու նպատակով Վաշինգտոն ժամանելու կապակցությամբ։ Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առեւտուր, ճանապարհորդություն եւ դիվանագիտական հարաբերությւններ, ինչպես նաեւ հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Ռուսաստանը, որը Հայաստանի ավանդական միջնորդն ու դաշնակիցն է Հարավային Կովկասի ռազմավարական կարեւոր տարածաշրջանում, որը հատում են նավթա - եւ գազատարները, չի հրավիրվել մասնակցելու, չնայած, որ նրա սահմանապահները դեռեւս տեղակայված են Հայաստանի եւ Իրանի սահմանին:

Առաջին հայացքից՝ Թրամփի մոտ պարզ ու արագ ստացավ, բայց իրականում՝ ոչ։ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով համաձայնեցված համատեղ հայտարարության մեջ ասվում է «Թրամփի միջանցքի» մասին (հին «Գոբլի պլան», նույն ինքը՝ «խաղաղության խաչմերուկ»), որը դեռ հայտնի չէ, թե ինչպես կաշխատի։ Շատերի համար ակնհայտ է՝ «միջանցքն» անկեղծորեն երկու երկրներին հեռու է տանում Ռուսաստանից, գտնում է Al Jazeera-ն: «...Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարբաերությունների վերջին սրումը շատ ավելին է, քան պարզապես դիվանագիտական վեճը. այն Հարավային Կովկասում ուժերի դասավորության պոտենցիալ շրջադարձային պահ է նշմարում: Նախկին Խորհրդային հանրապետությունն այժմ ավելի անկախ ճանապարհ է հարթում»։

Արեւելքը, իհարկե, նուրբ գործ է, բայց նույնիսկ Քաթարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ գտնվում է Ալ Jazeera-ի կենտրոնակայանը, արդեն նկատելի է՝ Մոսկվայի հետ այս հակամարտության հետեւանքները դուրս են գալիս Ադրբեջանի սահմաններից: Դա կարող է ավելի մեծ փոփոխություններ առաջացնել Կենտրոնական Ասիայում։ «Ղազախստանն արդեն քայլեր է ձեռնարկել ռուսական ազդեցությունից հեռու մնալու համար, մինչդեռ Հայաստանը վարչապետ Նիկլոր Փաշինյանի օրոք հրապարակայնորեն կասկածի տակ է դրել ռուսական անվտանգության երաշխիքների հուսալիությունը։ Ղրղզստանն ու Ուզբեկստանը միաժամանակ ամրապնդում են կապերը Թուրքիայի եւ Չինաստանի հետ։ Այս համապատկերում Ադրբեջանի անհնազանդությունը վկայում է ոչ թե մեկուսացված վեճի, այլ հետխորհրդային տարածքում Մոսկվայի փափուկ ուժի ավելի լայն թուլացման մասին»:

Ավելի ու ավելի իրական է դառնում Բաքուն Թուրքիայի աշխարհաքաղաքական ուղեծրում ներդնելու հեռանկարը եւ Բաքվից այնպիսի նախագծերի աջակցությունը, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցքը», որն ամրապնդում է անդրկասպյան առանցքը (այժմ՝ ԱՄՆ վերահսկողության տակ), որը ձգվում է Անատոլիայից մինչեւ Կենտրոնական Ասիա, եւ բացահայտորեն խաթարում է Եվրասիական տնտեսական միության առանց այն էլ դանդաղ ընթացող նախագիծը (ԵԱՏՄ – Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Ռուսաստան)։ Իսկ «փրամփի միջանցքն» Ադրբեջանին իր նավթա -գազատարներով ռազմավարական հնարավորություն է տալիս դառնալու ոչ միայն առանցքային էներգետիկ կենտրոն, այլեւ կենտրոնական աշխարհաքաղաքական խաղացող Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս:

Այսպիսով՝ «Թրամփի միջանցք»։ Փաստաթղթի լեզվով. «Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի եւ երրորդ երկրների հետ, որպեսզի իր տարածքում կազմակերպի տարանցիկ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity-TRIPP)։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա տեղի կունենա պետությունների հետ բացառիկ գործընկերւթյան շրջանակներում, որոնց Հայաստանը 99 տարով կփոխանցի այդ միջանցքի կառավարումը: Օվալաձեւ կաբինետում Նիկլոր Փաշինյանի եւ ալիեւի «քիրվայության» ժամանակ Թրամփի հայտարարած պլանը ընդամենը մեկ քայլ է հեռու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագրից։ Դոնալդի առաջարկած «միջազգային խաղաղոթյան եւ բարգավաճման երթուղին» պետք է անցնի Հարավային Հայաստանով՝ Ադրբեջանին ուղիղ ճանապարհ տրամադրելով դեպի Նախիջեւան, այնուհետեւ՝ Թուրքիա։ Ընդամենը 40 կմ-ից մի փոքր ավելի, որի երկայնքով կկառուցվեն ավտոմոբիլային եւ երկաթուղային մայրուղիներ։ Ո՞րն է հնարքը: Այն, որ հենց ԱՄՆ-ն, մշտական հակամարտող կողմերի միջեւ բոլոր խնդիրները լուծելու համար, կունենա այդ միջանցքի մշակման բացառիկ իրավունքներ եւ հետագայում «կնպաստի էներգակիրների եւ այլ ռեսուրսների արտահանման ավելացմանը»։ Ըստ էության, Ռուսաստանին փիսություն անելու կամ որեւէ այլ հրամայականից դրդված, կարեւոր չէ, Հարավային հարեւանները ստորագրել են կովկասյան սահմաններին մոտեցնել ԱՄՆ-ի ազդեցության եւս մեկ գոտի, որտեղից շատ հարմար կլինի ժպիտով թփթփացնել ոչ միայն հայերի ու ադրբեջանցիների, այլեւ Ռուսաստանի ու Իրանի ուսին։ Իզուր չէ, որ Վաշինգտոնում գործարքների հարցերով նախարարի կաբինետում «երկու մեծ մարդկանց» հանդիպումից մեկ օր անց Իրանը Թրամփի ծրագրած միջանցքը, որը նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրով, սպառնացել է շրջափակմամբ։ «Այդ միջանցքը կդառնա ոչ թե Թրամփին պատկանող միջանցք, այլ ավելի շուտ գերեզմանոց Թրամփի վարձկանների համար», - հայտարարել Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Դա նշանակում է՝ Թեհրանն ամեն ինչ կանի այդ նախագիծը տապալելու համար, նույնիսկ անկախ այնն բանից, թե ինչպես է դրան վերաբերվում Ռուսաստանը։

Որեւէ երկրի կողմից տարածաշրջանը «վարձակալելու» հնարավորությունը, նույնիսկ եթե դրանք Նահանգներ են, կիսախելագար է թվում. «Հարավային Կովկասն անտեր տարածաշրջան չէ, որպեսզի Թրամփը կարողանա վարձակալել այն»: Առավել եւս, որ սա համաշխարհային քարտեզի ամենազգայուն կետերից մեկն է, եւ իրանական կողմի կարծիքով՝ «Թրամփի միջանցքն» ուղղված է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի փոփոխմանը՝ ի շահ հերթական քաղաքական գործարքի հեղինակի։ Սպիտակ տանը դրա ստորագրման արարողության ժամանակ հրապարակված համաձայնգրի պայմանները ներառում են Հայաստանի տարածքով երթուղի մշակելու ԱՄՆ բացառիկ իրավունքները, որը Ադրբեջանը կկապի Նախիջեւանի ինքնավարության հետ, յանուհետեւ՝ Թուրքիա: Վելայաթիի կարծիքով՝ TRIPP-ը ոչ միայն տնտեսական, այլեւ լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավեր է Իրանի համար՝ սպառնալով նրան դուրս գալ կարեւորագույն տրանսպորտային շղթայից, կորցնել տարանցիկ եկամուտները եւ թուլացնել ազդեցությունը Հարավային Կովկասում:

Ամեն ինչ այդպես է։ Բայց Թրամփը մելանխոլիկ չէ։ Եվ նրա օգտին արդեն հաջողություն են թմբկահարում ոչ միայն Իլհամ Ալիեւի ու Նիկլոր Փաշինյանի, այլեւ Թուրքիան, որի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոս կատարած այցի ժամանակ հայտարարել է․ «Թրամփի միջանցքը կարող է Եվրոպան կապել Ասիայի խորքերին Թուրքիայի միջոցով եւ շատ շահավետ զարգացում կլինի»։ Հետեւելով Reuters-ի տրամաբանությանը՝ Թրամփը հայտնել է, որ ինքը յուրաքանչյուր երկրի հետ առանձին համաձայնագրեր է ստորագրել «էներգետիկայի, առեւտրի եւ տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար»՝ առանց մանրամասներ հայտնելու, եւ հանել է պաշտպանության ոլորտում համագործակցութայն բոլոր սահմանափակումները Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, ապա արդեն շատ ավելի պարզ է երեւում «միջազգային խաղաղության միջանցքն» իր տարբերակով։ Միացյալ Նահանգները հայերի հողը ենթավարձակալության կհանձնի ենթակառուցվածքներով եւ կառավարմամբ զբաղվող իր կոնսորցիումին: Այնպես որ, պետք չէ անհանգստանալ՝ ոչ Թրամփը, ոչ Նիկլոր Փաշինյանը չեն կառավարի «միջանցքը»։

Արեւելքը նուրբ է, դրա համար էլ օվալաձեւ կաբինետում հանդիպման ավարտին ալիեւն ու դա գովաբանել են Թրամփին հակամաշրտության դադարեցման հարցում օգնելու համար՝ հայտարարելով, որ նրա թեկնածությունն են առաջադրելու Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Ճիշտ է, այդպես էլ պարզ չէ, թե աշխարհում քանի «միջանցք» պետք է անցկացնի Թրամփը, որպեսզի Նոբելյան մրցանակ ստանա։

Հ. Գ. ՌԴ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման գոտու ձեւավորմամբ: Կարեւորագույն պայմաններից մեկը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա։ Հետեւողականորեն աջակցում ենք բոլոր ջանքերին, որոնք նպաստում են տարածաշրջանային անվտանգության համար այս առանցքային նպատակին հասնելուն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկյացուցիչ Մարիա Զախարովան: Ամերիկյան կողմի միջնոդությամբ Վաշինգտոնում հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հանդիպումն արժանի է դրական գնահատականի։ Հուսով ենք՝ այս քայլը կօգնի խաղաղության օրակարգի առաջմղմանը։ Ընդ որում, մինչեւ վերջերս Բաքուն եւ Երեւանը պնդում էին, որ նախընտրում են երկխոսել ուղղակիորեն՝ առանց արտաքին օգնության։ Հարավային Կովկասի խնդիրների լուծման լավագույն տարբերակը հենց տարածաշրջանի երկրների կողմից իրենց անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի աջակցությամբ մշակված լուծումների որոնումն ու հետագա իրականացումն է: Արտատարածաշրջանային խաղացողների միացումը պետք է աշխատի խաաղության օրակարգի ամրապնդման համար եւ չստեղծի լրացուցիչ դժվարություններ եւ բաժանարար գծեր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործում կարեւորագույն նշանակություն կունենա խաղաղության եւ նրանց միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումն ու ուժի մեջ մտնելը: Երկու երկրների հաշտեցումը պետք է տեղավորվի տարածաշրջանային համատեքստում եւ հիմնված լինի շահերի հավասարակշռության եւ կողմերի ու հարեւան պետությունների առաջնահերթությունների անվերապահ հարգանքի վրա:

Բացի այդ, օգոստոսի 11-ին հայտնի է դարձել Նիկլոր Փաշինյանի՝ Պուտինին ուղղված հեռախոսազանգի մասին։ ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Վաշինգտոնում Թրամփի եւ ալիեւի հետ հանդիպումից Իր հերթին Ռուսաստանի նախագահը կարեւորել է Երեւանի եւ Բաքվի միջեւ կայուն խաղաղության ապահովմանը նպաստող քայլերը:

 

Ելենա Պուստովոյտովա

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի