կարևոր
1279 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-29 10:42
Հասարակություն

Ամանորյա հրաշք Ագրարայինում. ուսանողների թիվը 2533-ից դարձավ 364

Ամանորյա հրաշք Ագրարայինում.  ուսանողների թիվը 2533-ից դարձավ 364

Ամիսներ առաջ Yerkir.am-ը ուսումնասիրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքը և պարզել է մի կասկածելի տեղեկատվություն, ըստ որի` համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը 2025 թվականի հունվարի 3-ի դրությամբ կազմում է շուրջ 2533: 

Yerkir.amհարցում է ուղարկել համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին և ԿԳՄՍ փոխնախարար, խորհրդի անդամ Արաքսյա Սվաջյանին 2533 առկա ուսանողների մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով: 

Սակայն երկու պաշտոնյաներն էլ խուսափել էին, ըստ էության, պատասխանել 2533 ուսանողների վերաբերյալ հարցին:

Հարցի պատասխանը ամիսներ անց տվել է հենց ագրարային համալսարանը: Համալսարանը 2025թ. վերջին հրապարակել է 2024թ. գործունեության հաշվետվությունը (մի քանի օր էլ սպասեին, 2025թ. հաշվետվության հետո  հրապարակեին), ըստ որի՝ առկա համակարգի ուսանողների թիվը 2025թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, 364: Այս թիվը ագրարային համալսարանի վարած վիճակագրության պայմաններում ևս խիստ կասկածելի, սակայն ինչևէ:

Իսկ թե, ինչ հրաշքով 2533 ուսանողները դարձան 364-ը, թերևս կիմանան միայն ԿԳՄՍ նախարար Ժաննա Շինարարն ու ռեկտոր, վաստակավոր դաշնակահար Հրաչյա Զաքոյանը: