կարևոր
3664 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-29 19:58
Հասարակություն

Որպես Էրեբունիի բնակիչ՝ պահանջում եմ ձեր հրաժարականը. արձագանք՝ զանգվածային հասանքազրկումներին

Որպես Էրեբունիի բնակիչ՝ պահանջում եմ ձեր հրաժարականը. արձագանք՝ զանգվածային հասանքազրկումներին

Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Մարիամ Այդինյանը արձագանքել է զանգվածային հասանքազրկումներին, նշելով.

«Երեկ հայտնեցիք, որ մինչև 14։00-ն Էրեբունի համայնքի հոսանքը կվերականգնվի։ Խաբեցիք, բնականաբար։ Հետո էդ 14։00-ն դարձավ 20։00։ Նորից խաբեցիք։ Հիմա էլ ասում եք՝ այսօր, մինչև 22։00-ն։ Վստահ եմ, որ չի լինելու։ Դուք չեք տիրապետում ոլորտին, կոմպետենտ չեք էդ պաշտոնի համար, և ես՝ որպես Էրեբունի համայնքի բնակիչ, պահանջում եմ ձեր հրաժարականը։

Ձմռան ցուրտ եղանակին հազարավոր մարդկանց սառեցնելու, կենցաղը, աշխատանքը խաթարելու համար պետք է որևէ կերպ պատասխանատվության ենթարկվեք։ Հեռացեք ուրիշից խլած պաշտոնից։ Ձեր «հագով» չէ»։