|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
NEWS.am-ի տեղեկություններով՝ Ամանորին ընդառաջ կառավարության ենթակա որոշ մարմինների (տեսչական մարմիններ, կոմիտեներ) ծառայողներ, բացի դեկտեմբեր ամսվա պարգևավճարները ստացել են նաև լրացուցիչ պարգևավճարներ, որոնք ներկայացվում են որպես «վարչապետի պրեմիա»։
Խոսքը, այսպես կոչված տասներեքերորդ աշխատավարձի մասին չէ, այլ լրացուցիչ խրախուսական գումարի, որի չափը միջինում եղել է 200.000 դրամ։
Պարզվում է, առաջին անգամ են քաղծառայողները տարեվերջին նոր տեսակի պարգևավճար ստանում։ Որոշ գերատեսչություններում լրացուցիչ պարգևավճարը ներկայացվել է, որպես նախորդ կիսամյակի ցուցանիշների արդյունքում ստացված խրախուսանք, որոշներում ուղիղ ասվել է, որ պարգևավճարը վարչապետի անունից է։
NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել է կառավարությանը՝ պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են բաշխվել լրացուցիչ պարգևավճարները, արդյոք դրանք վերաբերվե՞լ են ամբողջ պետական ապարատի ծառայողներին, թե՞ միայն կառավարությանը ենթակա մարմինների ծառայողներին: Պատասխանը ստանալուն պես, կհրապարակենք այն։
Աղբյուրը՝ NEWS.am