|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։ Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։