|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայրաքաղաքի տարբեր հասցեներում, այդ թվում՝ Կենտրոնում, այս պահի դրությամբ հոսանք չկա, իսկ որոշ հասցեներում անգամ երկրորդ օրն է հոսանքազրկման։ Գրում է «Փաստինֆո»-ն։
ՀԷՑ-ից մեկնաբանություն ստանալն ուղղակի անհնար է, այստեղ բոլոր օպերատորները զբաղված էին։ Բաժանորդներից մեկը պատմեց, որ հաջողվել է մեկ անգամ կապ հաստատել՝ Սայաթ-Նովայի հոսանքազրկման համար, որտեղից պատասխանել են, թե ահազանգ չունեն ու առաջարկել կապ հաստատել տեսուչի հետ, իսկ հետո պարզվել է, որ դեռ շաբաթ օրն է վթար եղել ու միայն հիմա են փորձում գտնել, թե որտեղ է եղել վթարը, որ վերացնեն, ինչից ՀԷՑ-ի զանգերի կենտրոնում տեղյակ չէին։
Աշխատակցուհին պատասխանեց, թե շաբաթ օրը չի աշխատել, տեղյակ չէ վթարից: Ասել է, թե՝ ՀԷՑ-ի պետականացումից հետո յուրաքանչյուր աշխատակից սկսում է 0-ական կետից, չի կատարվում ինֆորմացիայի փոխանակում ու չեն գիտակցում, որ բաժանորդը զանգում է ՀԷՑ եւ ոչ թե իրեն անծանոթ ձայներին։