կարևոր
1132 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-28 10:10
Հասարակություն

Ավելի քան 20 համայնքում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ կցորդով տանսպորտային միջոցների համար

Ավելի քան 20 համայնքում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ կցորդով տանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 9:20-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատված, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Անիի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: