|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: