|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հինգ երկրներից չվերթերը Երևանի օդանավակայան կժամանեն ուշացումով՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից և Թուրքիայից, այդ մասին են վկայում «Զվարթնոցի» առցանց ցուցատախտակի տվյալները: Ռուսական չվերթերից ուշացումով վայրէջք կկատարեն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Կազանից ժամանած ինքնաթիռները:
Ընդ որում, օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը Sputnik Արմենիա-ին հայտնել է, որ «Զվարթնոցն» աշխատում է բնականոն ռեժիմով. ուշացումով վայրէջք են կատարել միայն մի քանի չվերթեր, կուշանան նաև Մոսկվայից և Ստամբուլից թռչող օդանավերը: