կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-28 11:14
Հասարակություն

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկները զգան մեր ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը. ամանորյա միջոցառում՝ Բերդում

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկները զգան մեր ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը. ամանորյա միջոցառում՝ Բերդում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» ու ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները կազմակերպել էին ամանորյա միջոցառում Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիր Աղբյուր, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր և Չինարի գյուղերի փոքրիկների համար:

Արցախից բռնի տեղահանվածների և հայրենիքի համար կյանքը նահատակածների երեխաները ևս մասնակցեցին տոնական միջոցառմանը:

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա ուշադրությունն ու հոգածությունը:

Ինձ համար ևս անչափ հաճելի էր միանալ այս հրաշալի նախաձեռնությանը՝ օրն անցկացնելով ամենաբարի էակների հետ:

Անվտանգ, պաշտպանված և իրապես խաղաղ հայրենիք եմ մաղթում մեր բոլոր մանուկներին»: