|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում հանդիպեց սահմանապահ համայնքների դպրոցականների հետ: Դպրոցականները, ովքեր այսօր առավոտյան են ժամանել Երևան, մի շարք հարցեր ուղղեցին վարչապետին: Տավուշի մարզի դպրոցականներից մեկը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց` իր երեխաներին պատմե՞լ է, արդյոք, հեքիաթներ և ո՞ր հեղինակների հեքիաթներն է պատմել:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ առաջ իր երեխաների, հիմա էլ թոռնիկների համար պատմում է Հովհաննես Թումանյանի հեքիաթները:
Մեկ այլ դպրոցականի հարցին, թե ե՞րբ է առաջին անգամ Երևան եկել, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «13 տարեկանում եմ առաջին անգամ Երևան եկել` դպրոցական էքսկուրսիայի շրջանակներում»:
Սահմանապահ համայնքների դպրոցականներն անակնկալ ունեին Հովիկ Աբրահամյանի համար. նրանք վարչապետին նվիրեցին իրենց նկարած կտավը ու սեփական ձեռքերով պատրաստած զամբյուղ` գեղեցիկ ծաղիկներով: