|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ինչպես կանխատեսվել էր դեկտեմբերի 27-ի ցերեկը, 27-ի լույս 28-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ձյան ծածկի բարձրությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմում է.
Շիրակում՝ 5-25սմ, Գեղարքունիքում՝ 3-20սմ (Սեմյոնովկա՝ 44սմ),
Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 50-100սմ,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 21-47սմ,
Արագածոտնի նախալեռներում՝ 4-17սմ,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ 35-55սմ,
Կոտայքի նախալեռներում՝ 13-16սմ,
Տավուշում` 1-15սմ,
Լոռիում ՝ 4-23սմ,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 17-19սմ,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 12-14սմ,
Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև 1սմ,
Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ 2-4սմ,
Արմավիրում՝ 5-10սմ,
Արարատում՝ 3-6սմ,
Երևանում՝ 10-15սմ։