|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Շիրակի մարզի Կառնուտ համայնքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղացիներից մեկի անասնագոմի տանիքի փայտե կոնստրուկցիաները փլուզվել են, որի արդյունքում մահացել է 35-ամյա Մկրտիչ Հարությունյանը:
Կառնուտի գյուղապետ Արծրունի Գաբոյանը Yerkir.am-ին պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր 10:00-ի սահմաններում:
«Փայտե կոնստրուկցաիները, ծածկը փլուզվել են, հայր ու որդին մնացել են տակը: Հայրը՝ 67-ամյա Տարոն Համբարձումյանը, և որդին՝ 35-ամյա Մկրտիչ Հարությունյանը: Երկուսին էլ շտապ տեղափոխել են հիվանդանոց, տղայի վիճակն ավելի վատ է եղել, բայց մի փոքր պուլս ունեցել է, մինչև հասցրել են, Մկրտիչը մահացել է, հոր վիճակն էլ միջին ծանրության է»,- պատմեց գյուղապետը: Նա նշեց նաև, որ մահացածն ամուսանցած էր, ուներ երկու երեխա:
«Մայրը, հայրը, ինքն ու ընտանիքն ապրում էին մի հարկի տակ, նորմալ ընտանիք է, նորմալ մարդիկ են»,- ասաց Գաբոյանը: