|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ օգոստոսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Ժամը 15։40-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Լյուդվիգ Սիրեկանյանն է, ով այսօր՝ օգոստոսի 9-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատանքների ժամանակ «կռանի կոշը» պոկվել և ընկել է այն երկաթե խողովակի վրա, որում աշխատանքներ կատարելիս է եղել երիտասարդը, ինչի պատճառով էլ նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն է հանգեցրել է մահվան։ Փաստի առթիվ քննիչ Ն. Մենդիկյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով»,- կարդում ենք կայքում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: