|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ-ը:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին: Վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Նշվում է, որ տուժածներից մեկը զոհվածի եղբայրն է: