|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երկարատև հիվանդությունից հետո, 80 տարեկան հասակում մահացել «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:Yerkir.am-ի տեղեկություններով՝վերջինս լյարդի հետ կապված խնդիրներ ուներ և վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում:
Նշենք, որ նրա որդին՝ Արտուշ Հակոբյանն, ով մեղադրվում էր մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդան կազմակերպելու և ղեկավարելու մեջ, 2014թ-ի սեպտեմբերի 26-ին Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր 15 տարի ժամկետով ազատազրկման: Սուրիկ Հակոբյանն առողջական խնդիրների պատճառով միշտ չէ, որ կարողանում էր ներկա գտնվել որդու վերաբերյալ քննվող գործով դատական նիստերին: Նա շարունակ պնդում էր, որ որդուն առաջադրված մեղադրանքը շինծու է: Որդու դատապարտումից հետո՝ Սուրիկ Հակոբյանը ծանր ապրումներ ուներ:
Նշենք, որ Սուրիկ Հակոբյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: