|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ դժբախտ դեպք է պատահել, նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը հաստատեց, որ Վարդազարյանն իրենց մոտ է, և մեր զրույցի պահին նրան վիրահատում էին, վնասվել են դատավորի 3 ողերը: Դեպքը, մեր տեղեկություններով, պատահել է Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում՝ դատավորը հեծանիվով շտապելիս է եղել մարզասրահ՝ պարապմունքի: Ամայի տարածքով ընթանալու ժամանակ նրա ետևից շներ են ընկել, և նա կտրուկ արգելակել է ու շրջվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: