|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ«Առողջ սունկ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասում երիտասարդ տղայի դի կա: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը արտադրամասում հայտնաբերել է23-ամյա աշխատակցի դին:
Նախնական տեղեկություններով՝ երիտաարդը աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ձեռքը թողել է հաստոցի տակ և այն քաշել է տղային:
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: