|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 23-ին, ժամը 17:17-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան բակում այրվում է մարագ, անասնագոմի տանիք և խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ), խոտածածկույթ (մոտ 200 քմ) և մարագը՝ ամբողջությամբ (մոտ 100 քմ):