կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-28 12:49
Հասարակություն

Էջմիածնի Մայր տաճարում տարեվերջյան պատարագն է Վեհափառի մասնակցությամբ

Էջմիածնի Մայր տաճարում տարեվերջյան պատարագն է Վեհափառի մասնակցությամբ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում և հայ առաքելական մյուս եկեղեցիներում այս պահին տարվա վերջին Սուրբ պատարագն է մատուցվում։ Մայր տաճարում պատարագը մատուցում է Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Պատարագին մասնակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Մեծ թվով հավատացյալներ են հավաքվել Մայր աթոռում՝ պատարագին մասնակցելու և հաղորդություն ստանալու համար։

Միաժամանակ, պատարագ է մատուցվում Կոտայքի մարզի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը և ուրիշներ։ Պատարագին ներկա են Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Բալթյան երկրների առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր՝ ակնկալում է, որ այս պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չի հնչելու։