|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրում է.
«Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Պարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը ճանապարհներին։
Միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 27-ին, պարեկները հանրապետությունում ստուգել են 1240 տրանսպորտային միջոցների անվադողեր, 129-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 27-ին, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պատահար, որոնց հետևանքով զոհեր չկան։ Նշված պատահարների մասնակից 471 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 5-ի անվադողերն են եղել ամառային, իսկ 1-ինը՝ համասեզոնային։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»։