|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տիրող բարքերի մասին noyantapan TV-ի եթերում կրկին բարձրաձայնել է ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը:
Մատինյանը նշել է, որ համալսարանում առկա բացասական երևույթները հանրայնացնելու պատճառով իրեն և լավագույն դասախոսներից մեկին՝ Վրեժ Խոցանյանին որոշել են պատժել և դասաժամեր չեն տալու: Իսկ դոցենտ Արևիկ Ազիզյանին, ով ռեկտորի թեկնածու էր և զոհված զինծառայողի մայր, պարտադրում են ազատման դիմում գրել:
Փաստորեն, ստացվում է, որ ազատ խոսքի համար ագրարային համալսարանում դասախոսները ենթարկվում են հետապնդման, իսկ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննան, ինչպես ագրարայինին վերաբերող մյուս հարցերի, այնպես էլ այս դեպքում լուռ է: Իսկ թե ինչու, Yerkir.am-ը կանդրադառնա առաջիկայում: