|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շաբաթ ընդունել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի մի խումբ դասախոսների:
Այցելության նպատակն է եղել մոտիկից ծանոթանալ Միջին Արևելքում քրիստոնեության և հատկապես Հայ եկեղեցու առաքելության մասին, ինչպես նաև այս մասին հարցազրույց ունենալ Վեհափառ Հայրապետի հետ:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում դասախոսները իրենց պատրաստակամությունն են հայտնել գործակցելու Սուրբ Աթոռի և հատկապես Դպրեվանքի հետ: