կարևոր
460 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-19 16:55
Հասարակություն

Սրբազանները ձերբակալված են այն բանի համար, որ չեն համակերպվել անհայրենիք ապրելու մտքի հետ․ Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանում արդարադատության նկատմամբ թերահավատությունը խորացել է, իսկ ընդդիմադիր գործիչների ու հոգևորականների ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են։ Նրա խոսքով՝ իշխանությունները նման գործերը վերածում են շոուի՝ հասարակությանը վախեցնելու համար։

Նա քննադատել է Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձը՝ ընդգծելով, որ խոսքը խաղաղության մասին կեղծ թեզ է, քանի որ առանց Արցախի հայերի վերադարձի այն չի կարող լինել արժանապատիվ։ Հակոբյանի համոզմամբ՝ Արցախի հարցը հնարավոր չէ փակել․ շուրջ 150 հազար տեղահանված հայերի բնական իրավունքն է վերադառնալ իրենց տներ։

Նա վստահեցրել է, որ ներկայիս իշխանությունները չեն կարող անժամկետ պահել իշխանությունը ճնշումներով, և ապագայում անպայման կլինեն իշխանություններ, որոնք բանակցությունների օրակարգում առաջնային կդնեն Արցախցիների իրավունքների պաշտպանությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։