Միասին կարող ենք
կարևոր
2701 դիտում, 4 ամիս առաջ - 2025-11-11 23:12
Հասարակություն

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, իսկ Սրբազանները հաստատակամ են․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում, իսկ Սրբազանները հաստատակամ են․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել է Միքայել և Բագրատ սրբազաններին:

«Ճիշտ է` շատ անսովոր է բանտում, խցում տեսակցել մարդկանց, որոնց որպես կանոն հանդիպել ես պատարագներին, եկեղեցական տարբեր միջոցառումներին, սակայն մեր երկրում վաղուց իրավիճակն այդպիսին է:

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում: Կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:

Այս իրավիճակում կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում»,- նշել է պատգամավորը: