|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանը վստահեցրել է՝ երբեք թույլ չի տա, որ իր տարածքով սպառնալիք ուղարկվի դեպի Իրան. այս մասին ՀՀ-ում բանակցությունների արդյունքներով հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Tasnim-ը:
«Վաշինգտոնում տեղի ունեցած վերաջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմը շատ մանրամասն բացատրություններ տվեց և վստահեցրեց, որ գիտի Իրանի կարմիր գծերը, ուշադրություն է դարձնում դրանց և դրանք միշտ հաշվի կառնվեն»,- ասել է ԱԳ նախարարը:
Նա հավելել է, որ քննարկումները շատ լուրջ էին, և վերաբերում էին թե երկկողմ տնտեսական համագործակցությանը, որը շատ լայնածավալ է՝ առևտրի, ներդրումների և ինժեներատեխնիկական նախագծերի իրականացման մասին, և թե մշակութային համագործակցությանը:
Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը շուտով կնքվի։