|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։ Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարը նշել է, որ իրանական կողմի քաղաքական կամքի մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ բանակցային լուծման հասնելու համար, իսկ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և կազմակերպչական պատճառներով։
«Իրականում, մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ և կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը», — ասաց Արաղչին։