|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու մասին հուշագիր կարող է ստորագրվել կիրակի օրը Ժնև քաղաքում։ Հուշագրի տեքստը պատրաստման վերջնական փուլում է։
Ըստ առկա տեղեկությունների՝ Իրանը պնդում է, որ համաձայնագիրը տարածվում է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլև Լիբանանի վրա։