|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ իրանա-ամերիկյան հուշագիրը։ Այս մասին հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս հեռախոսազրույցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը բացատրել է փոխըմբռնման հուշագրի մանրամասները և ընդգծել է ԱՄՆ պատասխանատվությունը դրա դրույթների պատշաճ իրականացման և սիոնիստական ռեժիմի (Իսրայել) Լիբանանի դեմ ագրեսիայի լիակատար դադարեցման անհրաժեշտության համար», — ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ Լավրովը և Արաղչին քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի օրակարգի մի շարք հարցեր։