|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցերը։ Այս մասին Telegram-ի ալիքում հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին, ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցություններին առնչվող հարցեր: Արաղչին Թուրքիայի ԱԳ նախարարին տեղեկացրել է այդ հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշման մասին։
Ընդ որում, Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունն այս հարցում ցանկացած աջակցություն ցուցաբերել։
Նշվում է, որ չնայած իրանական կողմը հոռետեսորեն է տրամադրված և՛ ԱՄՆ-ի, և՛ նրա հետ բանակցությունների նկատմամբ, սակայն լավատեսորեն է նայում այդ բանակցություններում Թեհրանի հնարավորություններին:
Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: