|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Ռուսաստան այցելելու հրավեր։ Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես գիտեք, նա հրավիրվել է այցելել Ռուսաստան։ Ալյասկայում կայացած մամուլի ասուլիսում նախագահ Պուտինը հաստատել է այս հրավերը, և Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ դա շատ հետաքրքիր է», - ասել է Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև ներկայացրել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև գիշերային հեռախոսազրույցի մանրամասները: Լավրովի խոսքով՝ կողմերը հաստատել են իրենց փոխըմբռնումը, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի այնպես, որ այն երբեք այլևս չկրկնվի։
Լավրովն ընդգծել է, որ Վաշինգտոնը հետաքրքրված է հարցի լուծմամբ ոչ թե «Ուկրաինային կրկին պատերազմի պատրաստելու համար, ինչպես դա եղավ Մինսկի համաձայնագրերից հետո»։